Ռիո-2016-ում Ֆիջին նվաճել է իր պատմության առաջին ոսկե մեդալը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային oլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել Ֆիջին: Օլիմպիական Ռեգբի 7-ի տղամարդկանց եզրափակիչում մրցել են Մեծ Բրիտանիայի և Ֆիջիի հավաքականները: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ Ֆիջիի ընտրանին հաղթել է 20:5 հաշվով՝ դառնալով մրցաշարի ոսկե մեդալակիր:
Ֆիջիի պատմության մեջ այս ոսկին առաջինն է:
Կարդացեք հոդվածը` English