Սպորտ

Ռիո-2016-ի մեդալային հաշվարկը ՝ 7-րդ մրցումային օրվանից առաջ

1 րոպեի ընթերցում

Ռիո-2016-ի մեդալային հաշվարկը ՝ 7-րդ մրցումային օրվանից առաջ

2016 ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 7-րդ մրցումային օրվանից առաջ, մեդալային հաշվարկում առաջատարը կրկին ԱՄՆ-ի հավաքականն է:

«Արմենպրես»-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի օլիմպիական ընտրանին ընդհանուր առմամբ նվաճել է 38 մեդալ, որոնցից՝ 16 ոսկե, 12 արծաթե և 10 բրոնզե: Մեդալային հաշվարկի 2-րդ տեղում Չինաստանն է ՝11 ոսկե, 8 արծաթե, և 11 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակում է Ճապոնիան, համապատասխանաբար՝ 7 ոսկե, 2 արծաթե և 13 բրոնզե մեդալով:

4-րդ հորիզոնականից սկսած լավագույն տասնյակում են Ավստրալիան, Հարավային Կորեան, Հունգարիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Իտալիան՝ նշված հերթականությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում