«Ռիո-2016». բասկետբոլի մրցաշարում տեղի ունեցան և կանանց, և տղամարդկանց հանդիպումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռիո-2016»-ի բասկետբոլի մրցաշարում տեղի ունեցան հերթական տուրի հանդիպումները և' կանանց, և' տղամարդկանց մրցաշարերում:

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ A խմբի տղամարդկանց պայքարում միմյանց դեմ դուրս եկան ԱՄՆ-Ավստրալիա, Ֆրանսիա-Սերբիա, Վենեսուելա-Չինաստան զույգերը:

ԱՄՆ-ի հավաքականը Ռիո-2016-ում առաջին անգամ հանդիպեց լուրջ մրցակցության: Ավստրալիան պայքարեց մինչև վերջ, սակայն ԱՄՆ-ի բասկետբոլիստների կարգը ի վերջո տվեց իր պտուղները, և Մայք Կրժիժևսկու սաները կարողացան հաղթել 98-88 հաշվով: Ավստրալիայի կազմում 30 միավոր վաստակեց Փեթի Միլսը, իսկ ԱՄՆ-ի հավաքականում ամենաարդյունավետը Կարմելո Էնթոնին էր 31 միավորով:

Ֆրանսիայի հավաքականը մեծ դժվարությամբ կարողացավ հաղթել Սերբիայի հավաքականին: Խաղի վճռական նետումը կատարեց Ֆրանսիայի առաջատար Թոնի Պարկերը: Խաղն ավարտվեց 76-75 հաշվով: Ֆրանսիացիներից ամենաարդյունավետը Նանդո դե Կոլոն էր ՝22 միավորով, սերբերից՝ Միրոսլավ Ռադուլիցան՝16 միավորով:

Վենեսուելա-Չինաստան խաղն ավարտվեց Վենեսուելայի առավելությամբ՝ 72-68 հաշվով:

Տղամարդկանց պայքարում A խմբում առաջատարը ԱՄՆ-ի հավաքականն է, որին հաջորդում են Ավստրալիան, Ֆրանսիան և Սերբիան:

Կանանց մրցաշարի B խմբում ևս տեղի ունեցավ 3 հանդիպում, և գրանցվեցին հետևյալ արդյունքները.

Չինաստան-Իսպանիա՝ 68-89

ԱՄՆ-Սերբիա՝ 110-84

Սենեգալ-Կանադա՝ 58-68:

Կանանց մրցաշարի B խմբի առաջատարը ԱՄՆ-ի հավաքականն է, որին հաջորդում են Կանադան,Իսպանիան, Չինաստանը:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը