Սպորտ

Ռիո-2016-ի ֆուտբոլի մրցաշարում հայտնի են քառորդ եզրափակիչ բոլոր զույգերը

2 րոպեի ընթերցում

Ռիո-2016-ի ֆուտբոլի մրցաշարում հայտնի են քառորդ եզրափակիչ բոլոր զույգերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում տեղի ունեցան խմբային փուլի վերջին հանդիպումները, ինչից հետո պարզ դարձավ քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը:

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ A խմբի վերջին 2 խաղում հանդիպեցին Բրազիլիա-Դանիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն-Իրաք զույգերը: Բրազիլիան վերջապես կարողացավ հաղթանակ տոնել. Դանիայի դեմ խաղն ավարտեց 4-0 հաշվով: Մյուս զույգում հանդիպումը խաղաղ ելք ունեցավ՝1-1: Այս խմբից պայքարը շարունակում են Բրազիլիան և Դանիան:

B խմբում Նիգերիայի հավաքականը պարտվեց Կոլումբիային՝ 0-2 հաշվով, իսկ ահա խմբի մյուս խաղում Ճապոնիան նվազագույն հաշվով առավելության հասավ Շվեդիայի նկատմամբ: Այս խմբից պայքարը կշարունակեն Նիգերիան և Կոլումբիան:

C խմբում Հարավային Կորեան հաղթեց Մեքսիկային 1-0 հաշվով: Խմբի մյուս խաղում Գերմանիան գերխոշոր առավելությամբ՝10-0, հաղթեց Ֆիջիին: Գերմանիայի ընտրանու հետ պայքարը կշարունակի խմբում առաջին տեղը զբաղեցրած Հարավային Կորեան:

Վերջին՝ D խմբում Պորտուգալիան արդյունավետ ոչ-ոքի խաղաց Ալժիրի հետ, իսկ ահա Արգենտինան , 1-1 հաշվով ավարտելով հանդիպումը Հոնդուրասի հետ, դուրս մնաց հետագա պայքարից: Պորտուգալիան ու Հոնդուրասը քառորդ եզրափակիչում են:

Քառորդ եզրափակիչում կհանդիպեն հետևյալ զույգերը՝ Պորտուգալիա-Գերմանիա, Նիգերիա-Դանիա, Հարավային Կորեա Հոնդուրաս, Բրազիլիա-Կոլումբիա: Խաղերը տեղի կունենան օգոստոսի 13-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում