Վրացագետը Հայաստանի համար Վրաստանի ներկայիս իշխանության գործունեությունն առավել նպասավոր է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար առավել նպաստավոր է համագործակցել Վրաստանի ներկայիս իշխանության հետ, քան նախորդի, որն ուներ թուրքամետ որոշակի դիրքորոշումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Նրա կարծիքով` Վրաստանում կայանալիք առաջիկա ընտրությունները պետք է հետաքրքրեն ոչ միայն Վրաստանի հասարակությանը, եվրոպական կառույցներին ևմիջազգային կազմակերպություններին, այլ նաև Հայաստանին, քանի որ Վրաստանը շատ կարևոր երկիր է մեզ համար:

Ալիկ Էրոյանցը նշեց, որ այս ընտրապայքարում երկու հիմնական քաղաքական ուժեր են հաղթելու համար լուրջ հավակնություն ներկայացնում`իշխող «Վրացական երազանք» դաշինքը և ընդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:

«Եթե համեմատելու լինենք «Միացյալ ազգային շարժման» հիմնադիր, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու իշխանության ժամանակաշրջանը, ապա կհիշենք, թե ինչպիսի պրոթուրքական ու պրոադրբեջանական քաղաքականություն էր վարում նա`զուգահեռ Եվրոմիության և ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացներին: Իսկ գործող իշխանությունները ցույց տվեցին, որ իրենց համար կարևոր են բոլոր հարևանների հետ լավ հարաբերությունները հաստատելը»,- նշեց վրացագետը:

Էրոյանցի խոսքով` եթե գործող իշխանությունները շարունակեն իրենց որդեգրած քաղաքականությունը, ապա ամեն դեպքում ելքը բացասական չի լինի Հայաստանիհամար, եթե չասենք նպաստավոր:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում