Սպորտ

Դիրկ Վան Տիխելտը Կոբակաբանայում վնասվածք է ստացել բրազիլացի հափշտակիչին հետապնդելիս

1 րոպեի ընթերցում

Դիրկ Վան Տիխելտը Կոբակաբանայում վնասվածք է ստացել  բրազիլացի հափշտակիչին հետապնդելիս

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո-2016-ում ձյուդոյի մրցաշարում բրոնզե մեդալ նվաճած հոլանդացի մարզիկ Դիրկ Վան Տիխելտը Կոբակաբանայում վնասվածք է ստացել բրազիլացի գողին հետապնդելիս: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ հոլանդացի մարզիկն ընկերոջ հետ տոնելիս է եղել իր նվաճումը, երբ հայտնվել է չարագործը ու հափշտակել ընկերոջ հեռախոսը:

Դիրկ Վան Տիխելտը հետապնդել է հափշտակիչին,սակայն վերջինս մերձամարտի է բռնվել ու ցավալի վնասվածք է հասցրել ձյուդոիստին: Մարզիկին տեղափոխել են հոսպիատլ: Բժիշկները միջին ծանրության վնասվածքներ են հայտնաբերել ձյուդոիստի մոտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում