Life

«Մանկական եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայանա դուետով

4 րոպեի ընթերցում

«Մանկական եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայանա դուետով

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մանկական եվրատեսիլ»երգիմիջազգայինհեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Առաջին ալիք»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ, ներքին ընտրության արդյունքում՝ հենց նրանք կլինեն հայաստանյան պատվիրակները ճանաչված եւ սիրված մրցույթում եւ ելույթ կունենան դուետով:

13-ամյա Անահիտ Ադամյանը, թեևծնվել էՍոչի քաղաքում, այնուամենայնիվ, հայրենիքի հետ կապը շատ ամուր է: Մանկուց սիրում է երգել, իսկ երաժշտական առաջին պրոֆեսիոնալ քայլերը սկսել է2013թ-ից, ուսանել նաեւ Հայաստանում: Անահիտը Ռուսաստանում մասնակցել էմանկական “Голос”նախագծի ընտրական փուլին,ինչպես նաեւ Իգոր Կրուտոյի ակադեմիայի“Битва талантов”նախագծին,որտեղ դարձել է ֆինալիստներից մեկը:

«Մանկական եվրատեսիլ»-ին մասնակցելը Անահիտի երազանքներից մեկն է եղել:«Շատ երջանիկ եմ, որ այս տարի հնարավորություն ունեմ ներկայացնելու Հայաստանը իմ ամենասիրելի մրցույթում: Իսկապես մեծ հույսեր ունեմ, որ լավագույնս կներկայանանք մրցույթին»,- նշում է Անահիտ Ադամյանը:

Իսկ ահա 13-ամյա Մերի Վարդանյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Երաժշտական պրոֆեսիոնալ առաջին քայլերն արել է 2011 թվականից եւ սկսել է ուսանել«ԷՄԻ-ԲԻ»պրոդյուսերական ընկերության «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցում:

Մերին եւս մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների: 2015 թ-ին մասնակցել է երաժիշտ-կատարողների«Վերածնունդ»միջազգային մրցույթ -փառատոնին եւ արժանացել գլխավոր մրցանակի: 2016 թ-ին «Ազգերի բարեկամություն» առաջին միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի:«Շատ անգամներ եմ երազել եւ պատկերացրել, թե ինչպես եմ մի օր կանգնելու եվրատեսիլյան բեմում եւ երգելու: Դա իսկական հրաշք է, այդ օրը շատ մոտ է: Մենք ամեն ինչ կանենք, որ վառ ու գունեղ ելույթ ունենանք»,- նշում է Մերի Վարդանյանը:

Մրցութային երգը կներկայացվի վաղ աշնանը:

Հայաստանը«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից եւ բավական մեծ հաջողություններ է հասցրել գրանցել: Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում:«Մանկական եվրատեսիլ-2007»-ին հայաստանյան պատվիրակ«Արեւիկ» խումբը, 2009 թ-ին Լուարան եւ 2015 թ-ին Միկան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ ահաCompass Band-ը 2012 թվականին,Բեթթին՝ 2014 թվականին, գրավել են երրորդ հորիզոնականները:

«Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ եւ կկայանանոյեմբերի 20-ինՄալթայի մայրաքաղաք Վալետտայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը:

Ի դեպ, մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ եւ մանկական ժյուրիների քվեարկության արդյունքում: Վերջնական փոփոխվել են նաեւ մրցույթի հեռարձակման ժամերը. եվրատեսիլյան երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու այն ոչ թե գիշերը, այլ երեկոյան:

Մրցույթին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Ալբանիան, Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իռլանդիան, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Մոնտենեգրոն, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան:

Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում