ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 2-րդ խաղն անընդմեջ պարտվել է Բելառուսի մինչև 19 տարեկանների հավաքականին: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած երկրորդ ընկերական հանդիպումն ավարտվել է 2:4 հաշվով: Հայաստանի մինչև 19 տարեկանների կազմում գոլերը հեղինակել են Էդգար Մովսեսյանը և Էրիկ Պետրոսյանը:
Բելառուսի և Հայաստանի 19 տարեկանների հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումն ավարտվել էր Բելառուսի առավելությամբ 4:1 հաշվով: