Սպորտ

Ռիո-2016-ի մեդալային հաշվարկում առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հավաքականը

1 րոպեի ընթերցում

Ռիո-2016-ի մեդալային հաշվարկում առաջատարը շարունակում է մնալ  ԱՄՆ-ի հավաքականը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռիո-2016»-ում աստիճանաբար թեժանում է պայքարը մեդալային հաշվարկում: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ այս պահի դրությամբ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ-ի հավաքականն է: Ամերիկացիներն այս ընթացքում կարողացել են նվաճել 26 մեդալ, որոնցից ՝ 9 ոսկե, 8 արծաթե և 9 բրոնզե: Մեդալային հաշվարկում 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Չինաստանի ընտրանին: Վերջիններս կարողացել են 17 մեդալ գրանցել իրենց օգտին. 8 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե: Մեդալային հաշվարկում լավագույն եռյակն, որքան էլ տարօրինակ է, զբաղեցնում է Հունգարիայի հավաքականը: Հունգարացիները ունեն 4 ոսկի, 1 արծաթ և 1 բրոնզ:

Չնայած մեծ կորուստներին «Ռիո-2016»-ում, բավական հաջող են հանդես գալիս Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչները: Մեդալային հաշվարկում ռուսները 5-րդ տեղում են՝ 3 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում