Ռուսաստանը շատ լավ գիտակցում է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է Անդրկովկասում. Արագած Ախոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի դիտարկմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանն աստիճանաբար ապակայունանում է: Նրա խոսքով՝ ժամանակն է, որ տարածաշրջանի երկրներն ինքնուրույն զբաղվեն առկա խնդիրների լուծմամբ:

«Ես էլի եմ առաջարկել, որ արժե կազմակերպել կլոր սեղան տարածաշրջանի երկրների՝ Իրանի, Վրաստանի, Հայաստանի, Թուրքիայի եւ, ինչու չէ՞ Ադրբեջանի փորձագետների մասնակցությամբ, քանի որ այլեւս պետք չէ թողնել տարածաշրջանում առկա խնդիրների լուծումը գերտերություններին: Դրանք մեր խնդիրներ են, մենք էլ ունենք հնարավորություններ: Ես կարծում եմ՝ տարածաշրջանի բոլոր երկրներին սպասվում են բավականին մեծ մարտահրավերներ, եւ պետք է մտածել, թե ինչպես պայքարել դրանց դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը:

Անդրադառնալով Ռուսաստանի դերակատարությանը՝ նա շեշտեց, որ Ռուսաստանը փորձում է պահպանել հարաբերություններ տարածաշրջանի բոլոր պետությունների հետ:

«Որպես տարածաշրջանում մեծ դեր ունեցող երկիր է, նա պետք է պահպանի բոլոր երկրների հետ ունեցած հարաբերությունները, որպեսզի ոչ մեկին չնեղացնի: Ռուսաստանը շատ լավ գիտակցում է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է Անդրկովկասում, սակայն երբեմն լինում են անընդունելի եւ անհասկանալի քայլեր, ինչպես օրինակ Թուրքիայի հետ հարաբերությունների բնույթը՝ վեց ամիս առաջ՝ լարված հարաբերություններ, իսկ վերջերս հանկարծ նրանք նորից դարձան եղբայրներ: Սա ինձ համար անընդունելի է»,- ասաց նա:

Խոսելով Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձի մասին՝ նա կրկնեց, որ այնտեղ դեռեւս ամեն ինչ նոր է սկսվում: «Իրավիճակը Թուրքիայում շատ ծանր է, եւ ոչ ոք թող չկարծի, որ ամեն ինչ ավարտվել է: Թեպետ փորձն անհաջող էր, սակայն խնդիրները դեռ մնում են»,- եզրափակեց պատգամավորը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում