Հայաստանը շեշտակի ավելացրել է արտահանված պտուղ-բանջարեղենի ծավալը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն այս պահին գերազանցում են նախորդ ողջ տարվա ընդհանուր ցուցանիշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով` այս տարի նախատեսվում է պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները հասցնել 120 հազար տոննայի: «Այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 85 հազար 326 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Նախորդ տարի ընդհանուր տարվա ընթացքում 76 հազար 700 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն էր արտահանվել, իսկ նախորդ տարվա այս ժամանակահատվածում` 49 հազար 800 տոննա: Այսինքն` շեշտակի աճ ենք արձանագրել արտահանման ոլորտում»,-ասաց փոխնախարարը:

Ծիրանի արտահանման առումով Մակարյանը նշեց, որ չնայած վատատեսական կանխատեսումներին, ծիրանի արտահանման գործընթացն այսօր էլ շարունակվում է: «Անցյալ տարվա մակարդակին ենք համարյա հասել ծիրանի արտահանման առումով: Նախորդ տարի այս ժամանակահատվածում արտահանվել էր 20 հազար 855 տոննա ծիրան, այսօրվա դրությամբ` 19 հազար 257 տոննա արդեն արտահանվել է հանրապետությունից: Գներն անցյալ տարվա համեմատ բավականին բարձր են»,-ասաց Մակարյանը:

Ռոբերտ Մակարյանի տեղեկացմամբ` արտահանման մեծ մասը` 85 տոկոսը, բաժին է ընկել Ռուսաստանին (73 հազար 300 տոննա): Վրաստան է արտահանվել 7 հազար 400, Բելառուս` 4 հազար 270, Իրաք` 267, Արաբական Միացյալ Էմիրություններ` 60 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն:

Հայերեն English Русский

Տալլինում կանցկացվի «Made in Armenia Expo» ցուցահանդեսը՝ խթանելու հայ-էստոնական տնտեսական համագործակցության զարգացումը

Վրաստանի ՆԳ նախարարը ծանոթացել է Հայաստանի պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նյութատեխնիկական հագեցվածությանը

Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգ, առաջին դասարանցիների ընդունելություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում

HI AREV անսամբլը հանդիսատեսի դատին է հանձնել «Հայաստանն է մեր տունը» խորագրով երաժշտաթատերական ներկայացումը

Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը

Ուկրաինան Շվեդիայի հետ ստորագրել է կործանիչներ գնելու մասին նոր համաձայնագիր