Սպորտ

Պոլ Պոգբան տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»

1 րոպեի ընթերցում

Պոլ Պոգբան տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու մասին: «Արմենպրես»-ը, վկայակոչելով մանկունյական ակումբի պաշտոնական կայքը, հաղորդում է, որ Պոգբայի հետ կնքվել է պայմանագի 5 տարի ժամկետով:

«Ես անչափ ուրախ եմ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:Այս ակումբը միշտ իմ սրտում իր առանձնահատուկ տեղն է ունեցել: Ես անհամբերությամբ սպասում եմ Ժոզե Մոուրինյոի հետ աշխատանքի մեկնարկին: Արդեն զգում էի, որ եկել է ժամանակը վերադառնալ հարազատ ակումբ»,- «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքի հետ հարցազրույցում նշել է Պոգբան:

Տրանսֆերի ֆինանսական մասով դեռ տեղեկություններ չկան,սակայն սպասվում է, որ «Յուվենտուս»-ի արդեն նախկին ֆուտբոլիստի տեղափոխությունը կլինի ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տեղափոխությունը՝ 120 միլիոն եվրո արժողությամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում