Մշակույթ

«Ֆանտաստիկ արարածները, եւ որտեղ են նրանք բնակվում» ֆիլմի շարունակությունը կթողարկվի 2018 թվականին

2 րոպեի ընթերցում

«Ֆանտաստիկ արարածները, եւ որտեղ են նրանք բնակվում» ֆիլմի շարունակությունը կթողարկվի 2018 թվականին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆանտաստիկ արարածները, եւ որտեղ են նրանք բնակվում» ֆիլմի երկրորդ մասը, որը բեմադրվել Է ըստ բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի համանուն վեպի, Էկրան կբարձրանա 2018 թվականի նոյեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Warner Brothers հոլիվուդյան կինոընկերությունը:

Առաջին կինոնկարի պրեմիերան դեռ չի Էլ կայացել, այն Էկրաններին կհայտնվի ընթացիկ տարվա նոյեմբերին, սակայն Warner Brothers-ը չի կասկածում ֆիլմի հաջողությանը: Ինչպես հաղորդվում Է, ժապավենի հաջորդ մասի սցենարը նույնպես գրելու Է Ռոուլինգը: Ռեժիսորը կլինի Դեւիդ Յեթսը, որը բեմադրել Է Հարի Փոթերի մասին կինոշարքի վերջին չորս ֆիլմերը:

Կինոնկարը դեռ պաշտոնական անվանում չի ստացել: «Ֆանտաստիկ արարածները, եւ որտեղ են նրանք բնակվում» ֆիլմում գլխավոր դերը կկատարի բրիտանացի դերասան Էդի Ռեդմեյնը, որն «Օսկար» մրցանակ Է ստացել «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» կինոնկարում կատարած աշխատանքի համար: Նա մարմնավորում Է Նյութ Սքամանդեր անունով գործող անձին, ով կախարդական աշխարհի նշանավոր կենդանաբան Է, որն իր ճանապարհորդության ընթացքում հանդիպում Է բազմաթիվ մոգական արարածների: Կինոնկարի ամերիկյան եւ բրիտանական պրեմիերաները կկայանան այս տարվա նոյեմբերի 18-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում