ԼՂ հարցով Սերժ Սարգսյանի խոսքը ծայրաստիճան հստակ էր. Շավարշ Քոչարյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը տարբերվում էր իր ծայրաստիճան հստակությամբ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետզրույցումայդ մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է. առաջինը՝ միակողմանի զիջումներ չեն լինելու: Երկրորդը՝ բացառված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց փոխնախարարը: Միաժամանակ, նաանհասկանալի համարեց տարածքներ հանձնելու վերաբերյալ հարցերը: «Մի՞թե եղել է Ադրբեջանի կողմից հայտարարություն, որ իրենք պատրաստ են իրենց գրաված ԼՂՀ տարածքները վերադարձնել։ Եթե ոչ, ապա ինձ համար անհասկանալի է, երբ լրագրողների կողմից խոսվում է միակողմանի զիջումների մասին», - ասաց նա։
Հարցին՝ արդյոք հայկական կողմի վրա որևէ ճնշում է գործադրվում,ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, Քոչարյանն ասաց. «Ցանկացած բանակցությունների ընթացքում միջնորդները փորձում են կողմերին բերել ընդհանուր հայտարարի, իսկ դա նշանակում է, որ կողմերից պահանջում են որոշակի զիջումներ, որպեսզի մոտեցումները մերձենան։ Սա շատ բնական է ցանկացած բանակցային գործընթացում:Բայց ես դա ճնշում չէին անվանի»: