2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած օրվա ընթացքում ընդամենը 71 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 11 ամպ, կատարվել է 7449 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:
Հուլիսի 28-ին, ժամը 22.43-ից մինչև 23.30-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 8 կայանքներից Արարատի մարզի Երասխ և Արմաշ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1587 կրակոց:
***
Ժամը 20.36-ից մինչև 21.16-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 28 կայանքներից Արմավիրի մարզի Շենավան, Նոր Արտագես, Ամասիա, Ակնալիճ, Արշալույս, Ծաղկալանջ, Նալբանդյան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 2913 կրակոց:
***
Ժամը 19.35-ից մինչև 19.44-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 13 կայանքներից Արարատի մարզի Եղեգնավան, Լուսառատ,Այգավան, Ոսկետապ, Արալեզ, Նոր Կյանք համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ,կատարվել է 971 կրակոց:
***
Ժամը 15.42-ից մինչև 17.33-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 22 կայանքներից Շիրակի մարզի Ազատան, Արևիկ, Ախուրիկ, Բագրավան, Բայանդուր, Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան, Ողջի, Քեթի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 7 ամպ, կատարվել է 1978 կրակոց: