Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր պաշտպանությունը մեր իսկ ձեռքերում է. Ռիչարդ Գիրագոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմը հստակորեն ցույց տվեց, որ մեր պաշտպանությունը մեր իսկ ձեռքերում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը:

«Փաստացիորեն, Ռուսաստանի դիրքորոշումը որպես թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին զինամթերք տրամադրող թիվ մեկ երկիր ո՛չ օգտակար է, ո՛չ բարենպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես միջնորդ հանդես եկող Ռուսաստանի համար: Մենք այժմ տեսնում ենք, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին խոստացված զենքի տրամադրման գործընթացն ուշանում է այն դեպքում, երբ Ռուսաստանը մտադրություն ունի Ադրբեջանի հետ զենքի տրամադրման նոր պայմանագիր կնքել»,- ասաց Ռիչարդ Գիրագոսյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանը միակ երկիրն է, որի համար շահեկան չէ ո՛չ պատերազմը, ո՛չ խաղաղությունը: «Այն նաեւ միակ երկիրն է, որն աստիճանաբար հեռացավ իր հայամետ դիրքորոշումից՝ սկսելով բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ: Սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, Հայաստանի պաշտպանության գործընթացի հիմնական բանալին ոչ ՆԱՏՕ-ն է, ոչ էլ ինչ-որ երկիր, այն մեր ձեռքերում է»,-եզրափակեց վերլուծաբանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում` դպրոցահասակ երեխա, խոշտանգվել ծերեր: Կրակի դադարեցման համաձայնությունը ձեռք է բերվել ապրիլի 5-ին Մոսկվայում` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում