Ուժեղ բանակ ու համախմբված հասարակություն ունենալու դեպքում մեզ հնարավոր չի լինի հաղթել. Դավիթ Բաբայան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանային հատվածում հակառակորդի ակտիվացմանը նպաստում են Ադրբեջանի ներքաղաքական զարգացումները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահ մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի ակտիվությունը որևէ հանգամանքի հետ ուղղակիորեն կապ չունի, սահմանին այդպիսի պահվածքն Ադրբեջանի էությունն է ցույց տալիս: Ադրբեջանն ահաբեկչական, ֆաշիստական պետություն է, իսկ նման պետություններն այդպիսի պահվածք պետք է ցուցաբերեն: Դա այդ հիվանդության ախտորոշման մի ձևն է: Բայց կան որոշ զարգացումներ, որոնք էլ ավելի են խթանում նման պահվածքը: Եվ այս անգամ սահմանին ակտիվացումը ես կապում եմ Ադրբեջանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հետ»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նա ընդգծեց, որ, ըստ երևույթին, սկսվում է թագաժառանգին իշխանությունում երկարաժամկետ հաստատելու «օպերացիան»: Ադրբեջանը փոխում է Սահմանադրությունը, նախագահի պաշտոնավարումը 7 տարի է լինելու: Որևէ սահմանափակում չի դրվելու և Ադրբեջանի նախագահը կարող է մի քանի անգամ ընտրվել: Առաջարկված փոփոխությունների համաձայն` ավելացվում է երկու փոխնախագահի պաշտոն և ուժեղացվում է նախագահի ինստիտուտը:

«Դրան հասնելու գործընթացը պահանջում է, որ հասարակության հետ ավելի ակտիվ աշխատանք տարվի: Պետք է նշել, որ ադրբեջանական հասարակությունն այդքան էլ դրական չի վերաբերում նման զարգացումներին, հետևաբար նորից պետք է շահարկվի արտաքին թշնամու կերպարը, պետք է ցույց տան, որ Արցախն ու Հայաստանն իրենց թշնամիներն են: Այսինքն` իրենց թալանը լեգիտիմացնելու համար կրկին հասարակության ուշադրությունը շեղելու միջոց ընտրվում է արտաքին թշնամին, տվյալ դեպքում Հայաստանն ու Արցախը»,-ավելացրեց Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի մամուլի քարտուղարն ընդգծեց, որ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում Բաքվում, հայկական կողմը միշտ պատրաստ է: «Մեր բանակը միշտ պետք է լինի ուժեղ, և հասարակությունն էլ` համախմբված: Այդ ժամանակ մեզ հնարավոր չի լինի հաղթել»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Հայերեն English Русский

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը