Թուրքիայի վարվելակերպը զինվորների նկատմամբ պարզապես վայրագություն է. Դենիս Դվորնիկով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Հանրայինխորհրդի անդամ Դենիս Դվորնիկովի կարծիքով՝ Թուրքիայի վարվելակերպը հեղաշրջման փորձ կատարած զինվորների նկատմամբ պարզապես վայրագություն է:«Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձի մասին խոսելը մի փոքր բարդ է, սակայն միակ բանը, որն ինձ անհանգստացնում է, այն է, թե ինչպես են նրանք վարվում ձերբակալված զինվորների հետ՝ գլխատումներ, խոշտանգումներ, ինչը պարզապես վայրենություն է: Մյուս կողմից ես ճանաչում եմ թուրքերի, ովքեր նույնպես սարսափով են հետեւում այս դեպքերին: Այնուամենայնիվ, այստեղ մի շատ կարեւոր գործոն կա. իմ կարծիքով՝ այն իրավիճակը, որի մեջ Էրդողանն իրեն գցել է, արդեն իսկ բարդացնում է զինվորականների ներգրավվածության հարցը Արցախի եւ Հայաստանի դեմ ինչ-որ սադրիչ գործողություններում: Ռուսաստանի եւ նույնիսկ Իրանի հետ բարեկամանալու ձգտումը բավականին սահմանափակում է ղարաբաղյան հարցում նրանց ագրեսիվ տրամադրվածությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Դենիս Դվորնիկովը:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին