Սպորտ

Ուես Մորգանը նոր պայմանագիր է կնքել «Լեսթեր»-ի հետ

1 րոպեի ընթերցում

Ուես Մորգանը նոր պայմանագիր է կնքել «Լեսթեր»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեսթեր Սիթի»-ի ավագ Ուես Մորգանը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: 32-ամյա պաշտպանը «Լեսթեր »-ում է հանդես գալիս 2012 թվականից: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը:

«Արմենպրես»-ը հայտնում է, որ այս մասին հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Անգլիայի ավարտված առաջնությունում Մորգանը մեկնարկային կազմում մասնակցել է Անգլիայի առաջնության բոլոր հանդիպումներին: «Լեսթեր Սիթի»-ն առաջին անգամ հանդես կգա «Չեմպիոնների լիգա»-ի խաղարկության խմբային մրցաշարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում