Հասարակական

Մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը

1 րոպեի ընթերցում

Մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 71 տարեկանում կյանքից հեռացել է հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը:

Հոգեհանգստի և հուղարկավորության մասին կհայտնվի լրացուցիչ:

Դավիթ Հովհաննեսը ծնվել է 1945 թ. փետրվարի 17-ին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Նա աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում: 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ էր: 1980-1990 թթ. հայկական հեռուստատեսությունում վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը: Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003 թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր: Հովհաննեսը թարգմանել է մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից: Ռուսերեն և անգլերեն թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը վշտակցում է Դավիթ Հովհաննեսի հարազատներին և մերձավորներին, կիսում կորստի ցավը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում