Թուրքիայում լարվածության շնորհիվ Հայաստանը Իրանի համար առանցքային նշանակություն կունենա. փորձագետներ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ստեղծված ներքաղաքական իրավիճակի պատճառով այդ երկիրը տարածաշրջանում կորցրել է իր հավակնոտ դիրքը` որպես գերտերություն, ինչը Հայաստան-Իրան հարաբերություններում Հայաստանի համար կունենա դրական անդրադարձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի և տարածաշրջանային հնարավոր հետևանքների մասին հուլիս 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը և տարածաշրջանային հարցերով փորձագետ,իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի խոսքով` առաջին օրերին կարծիք էր հնչում, որ սա ռազմական հեղաշրջման փորձ է և հիմնական դերակատարները միջին օղակի զինվորականներն են: Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ, այնուամենայնիվ, վաղ էր դա բնորոշել «գնդապետների հեղաշրջում»: Լրատվամիջոցների շնորհիվ պարզ դարձավ, որ այնտեղ ներգրավված են եղել բարձրաստիճան զինվորականներ և որ ձերբակալվածների մեջ շատ են գեներալները: Թուրքագետի կարծիքով` կան շատ պատճառներ Թուրքիայում զինվորականների ըմբոստության համար:

«Էրդողանի հանդեպ բարձրաստիճան զինվորականության դժգոհությունը հասունանում էր շատ վաղուց: Այն «մաքրազերծումը», որը Էրդողանը և իր համախոհները իրականացրեցին իշխանության գալով չէր կարող դժգոհություն չառաջացնել: Զինվորականությունը, որը զրկվեց իր մենաշնորհային դիրքից, դժգոհում էր իր հնարավորությունները սահմանափակելու համար: Կան նաև վարկածներ, որ Էրդողանը սահմանափակեց նաև զինվորականների ֆինանսական կարողությունները: Օգոստոսին պետք է տեղի ունենար ամենամյա բարձրագույն զինվորական խորհուրդ, որտեղ նոր նշանակումներ են լինում, և նրանք տեղեկություններ ուներին, որ խորհրդի ժամանակ Էրդողանը մի շարք զինվորականների զրկելու է պաշտոններից: Սա նույնպես պատճառ հանդիսացավ ըմբոստության համար»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը:

Թուրքագետի կարծիքով` այս ամենի իրական պատկերը պարզ կլինի ավելի ուշ: Նրա խոսքով` մեզ համար պարզ չէ, թե ինչ էր այն իրենից իրականում ներկայացնում, քանի որ նորությունները հիմնականում հրամցվում են թուրքական պետական ապարատի կողմից:

Անուշ Հովհաննիսյանն անհնար է համարում, որ ներքին հետախուզությունը տեղյակ չլիներ այդ ամենի մասին. ըստ նրա` այնտեղ դավաճաններ են եղել:

Իրանագետ և տարածաշրջանային հարցերով փորձագետ Վարդան Ոսկանյանը նկատեց, որ Թուրքիան այլևս այն չէ, ինչ կար: Նրա խոսքով` Թուրքիայում տեղի ունեցած զարգացումներից հետո ակնհայտ է, որ Մերձավոր Արևելյան տարածաշրջանում գերտերության հավակնություն ունեցող 2 պետություններից (Թուրքիա և Իրան) Իրանը փաստացիորեն մնում է տարածաշրջանում միակը: Վերջինս պետություն է, որը հստակ կարողանում է պահպանել իր ներքաղաքական կայունությունը:

Փորձագետի խոսքով` Թուրքիան լինելով պետություն, որը վտանգ էր ներկայացնում իր հարևան պետությունների համար, ևս մեկ անգամ փաստեց այս հանգամանքը: Երկիր, որտեղ բանակն առանց որևէ պետական բարձրաստիճան մարմնի իմացության կարող է երկինք բարձրացնել ինքնաթիռներ, որը նրա հարևան պետությունների համար չափազանց վտանգավոր ազդակ է:

«Ոչ մեկ չի կարող բացառել, որ նման դեպքերը չեն կրկնվի և որևէ խելագար գեներալ չի հրամայի այդ ինքնաթիռներին` հատել հարևան երկրների սահմանները: Այս տեսանկյունից Թուրքիան տարածաշրջանում կորցրեց իր հավակնոտ դիրքը` որպես գերտերություն: Թուրքիայի հասարակությունը գրեթե հավասար բաժանվել է 2 մասի: Չնայած Էրդողանը պաշտպանեց իր իշխանությունը, սակայն այդ խնդիրները չլուծվեցին, հակառակը, դրանք ավելի են սրվելու: Այս համատեքստում էլ ես կարծում եմ, որ չնայած հեղաշրջման փորձին հաջորդած այն բարձրաձայնումներին, թե ԱՄՆ-ից պահանջում են հանձնել Գյուլենին, ակնհայտ է` Թուրքիան էլ է գիտակցում, որ ԱՄՆ-ի հետ այս ձևով խոսելը բավականին բարդ հետևանքներ կարող է ունենալ: Այս դեպքերից հետո Թուրքիան փորձելու է մանևրել Արևելքի և Արևմուտքի միջև: Իմ կարծիքով` այստեղ էլ է սխալ հաշվարկ տեղի ունենալու և Էրդողանը խնդիրներ է ունենալու»,- ասաց նա:

Էրդողանի նման հզոր իշխանություն ունեցողը կախված է ամերիկյան տեխնոլոգիաներից, պատկերավոր ասած «Այֆոնի» կոճակից: «Այն միացնել-անջատելու վերապահությունը տրված էր ամերիկյան հեռուստաընկերության լրագրողին` CNN Turk-ին»,-նկատեց տարածաշրջանային հարցերով փորձագետը:

Այս ամենը, ըստ Վարդան Ոսկանյանի, Հայաստանի համար կունենա դրական անդրադարձ: Իրանագետի կարծիքով` փաստացիորեն Հայաստանը Իրանի համար Պարսից ծոցը Սև ծովին կապելու ծրագրերի շրջանակներում մնում է կարևոր երկիր: «Մեր մրցակիցներից մեկը լրջորեն զիջեց դիրքերը, և դա կնպաստի, որ իրանցիների համար մեր երկիրն ավելի գրավիչ դառնա»,-ասաց Ոսկանյանը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում