Զինված խումբը վատ է վերլուծել քաղաքական իրադրությունը Հայաստանում և տարածաշրջանում. Արման Նավասարդյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում տեղի ունեցող զինված հարձակումը ահաբեկչական գործողություն է: Եվ այդ ամենը Հայաստանի համար կարող է բացասական ազդեցություն ունենալ թե արտաքին, թե ներքին քաղաքական տեսանկյունից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Այն, ինչ տեղի է ունենում Երևանում, միջազգային քննարկումների հարթակում կարող է դիտվել որպես աշխարհում տեղի ունեցող գործողությունների շարունակություն: Թուրքիայում տեղի ունեցավ, հիմա էլ Հայաստանում, և մասշտաբներն ամենևին կարևոր չեն: Հետևաբար` զինված հարձակումը ոչ մի կերպ չի բխում մեր շահերից ու անվտանգությունից»,-ասաց Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով, այս հարձակման ամենամեծ հարվածն ուղղված է հայ ժողովրդին: «Նրանք, ովքեր իրականացնում ենք այս հարձակումը, պարզապես շատ վատ են վերլուծել քաղաքական իրադրությունը Հայաստանում և տարածաշրջանում: Հայաստանում նման հող չկա, մեր ժողովուրդը չի գնա այդպիսի քայլերի: Իրենք հանրահավաք են կազմակերպում, և 80-90 հոգի մարդ է գալիս, ինչի՞ վրա են հույս դնում: Անկախ նրանից` իշխանությունը լավն է, թե վատը, այդպիսի գործողություններով իշխանություն չեն փոխում»,-ավելացրեց Արման Նավասարդյանը:

Լրագրողների այն հարցին, թե այս զինված հարձակումը ինչ ազդեցություն կարող է թողնել ղարաբաղյան հարցի վրա, Արման Նավասարդյանը նշեց, որ ուղղակիորեն` ոչ մի ազդեցություն:

«Չեմ կարծում, որ գործընթացի վրա անմիջական ազդեցություն կունենա, բայց, երբ քո երկրում այսպիսի բան է կատարվում, ապա, ինչպես ասում են, լեզուդ կարճ է լինում: Մենք ասում ենք, որ Հայաստանը եվրոպական արժեքների ջատագով է, միևնույն ժամանակ արևելյան մշակույթի բաղկացուցիչ մասն է, գնում ենք ժողովրդավարության ճանապարհով, ունենք հոյակապ Սփյուռք, և այդ ամենի կողքին վերցնում են և օրը ցերեկով մտնում մարդ սպանում, ինչպե՞ս դա գնահատես: Սա աններելի է»,-հավելեց Արման Նավասարդյանը:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Հարձակում գործածների շրջանում վիրավորներ չկան:

Հայերեն

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս