Կարծիքներ

Ռոլանդ Շառոյանը զինված հարձակումը համարում է ոտնձգություն հայրենիքի դեմ

2 րոպեի ընթերցում

Ռոլանդ Շառոյանը զինված հարձակումը համարում է ոտնձգություն հայրենիքի դեմ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գրողների միության անդամ Ռոլանդ Շառոյանը զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու և բռնության սպառնալիքով այնտեղ մարդկանց պահելու քայլերը հայրենիքի նկատմամբ սրիկայություն է համարում:«Այս հարձակումը ոչ թե անձերի դեմ է, այլ հայրենիքի: Անձերն ընդհանրապես կապ չունեն: Սա սրիկայություն է հայրենիքի նկատմամբ: Պայքարելու ժողովրդավարական ճանապարհներ կան, ոչ ոք չի խոչընդոտում դրանց դիմելը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Շառոյանը`մեկնաբանելով հուլիսի 17-ին Երևանում ստեղծված իրավիճակը:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Որպես պատանդ առկա է 7 մարդ: Հարձակում գործածների շրջանում վիրավորներ չկան:

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշել է, որ ոստիկանությունը և իրավապահ ողջ համակարգն ունեն ուժեր և միջոցներ` վնասազերծելու ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործած և այնտեղ բռնության սպառնալիքով ոստիկանության ծառայողներին պատանդ պահող խմբին վնասազերծելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում