Անդրեյ Շևչենկոն կլինի Ուկրաինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է հավաքականի ղեկին նոր գլխավոր մարզչի նշանակման մասին: Ուկրաինական ֆուտբոլի լեգենդ Անդրեյ Շևչենկոն կլինի Ուկրաինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը: Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն միաձայն կողմ է քվեարկել «Միլան»-ի լեգենդար հարձակվողի թեկնածության օգտին:

«Արմենպրես»-ը հայտնում է, որ այս մասին գրում է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Անդրեյ Շևչենկոյի հետ պայմանագիրը կգործի 2 տարով, հետագայում ևս 2-ով երկարաձգելու պայմանով:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը