Հայաստանը կողմնակից է պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կողմնակից է պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը հավաստել է, որ Իսրայել ոչ պաշտոնական այցերին զուգահեռ ինքը եղել է նաև Պաղեստինում: «Ես պաշտոնական այցով երբևէ չեմ եղել Իսրայելում, թեև մի քանի անգամ իրոք եղել եմ Իսրայելում, բայց զուգահեռաբար նաև եղել եմ Պաղեստինում: Այնպես որ մենք այստեղ թաքցնելու ոչինչ չունենք, մենք կողմնակիցն ենք պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Մենք չենք կարող մի պարագայում լինել ինքնորոշման իրավունքի կողմնակից, անկախ, ազատ, սեփական կարգավիճակը որոշելու իրավունքի ջատագով, իսկ մյուս դեպքում մտածենք, որ Իսրայելն է, այստեղ զգույշ է պետք լինել: Ոչ մեր դիրքորոշումը շատ հստակ է»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ հայերը լավ հարաբերություններ ունեն Պաղեստինի ժողովրդի հետ: «Պաղեստինի ժողովրդի հետ մեզ շատ բան է կապում: Չեմ ուզում գնալ պատմության խորքերը, բայց մենք շատ լավ ենք վերաբերվում նրանց»,-նշել է ՀՀ նախագահը:

Հայերեն العربية English Русский

Չինաստանի կառավարման համակարգը հասկանալու համար նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ Չինաստանի կոմունիստական կուսակցության կառավարման համակարգը. դեսպան Լի Սինվեյի հոդվածը

«Երևանյան բեսթսելեր». «Գիշատիչների խնջույքը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հոկտեմբեր, 2026

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

Երևանի հանրային տրանսպորտը սպասարկող ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է

ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանի հարվածելու մասին

Քուշները հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին

COP17-ը բարձրացրել է Հայաստանի միջազգային հեղինակությունը և հիմք ստեղծել նոր համագործակցությունների համար. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Եվրոպական ինդեքսներն աճել են - 12/11/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 12/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 12/11/26