ԼՂ բնակչության անվտանգությունը կարող է ապահովվել միայն Ադրբեջանի կազմից դուրս. Սերժ Սարգսյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ամենից կարևոր խնդիրը համարում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ արաբական «Ալ-Մայադին» տված հարցազրույցում հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա շեշտել է, որ Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա ապրելու իր պատմական հայրենիքում այնքան ժամանակ, ինչքան աշխարհը գոյություն կունենա, «որովհետև իրենք իրենց պատմական հայրենիքում ապրել են հազարամյակներ»: «Այդ անվտանգությունը կարող է ապահովվել միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Նկարագրելով ղարաբաղյան խնդրի ծագումնաբանությունը` Սերժ Սարգսյանը հիշատակել է, որ երբ 1988թ. Ստեփանակերտում հայ բնակչությունը դուրս եկավ բողոքի ցույցի, պահանջը միացումն էր, այսինքն` միանալ մայր Հայաստանին: «Սովետական միության փլուզման հետ կապված զուտ իրավական տեսակետից շատ ճշգրիտ լինելու պահանջից ելնելով` Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց ինքնորոշվելու և անկախ պետություն դառնալու օրակարգով: Անշուշտ, առաջին հերթին կամքը Լեռնային Ղարաբաղում ապրողներինն է, թե նրանք ինչպես կուզենան ապրել, ինչպիսի կարգավիճակով կուզենան ապրել` լինել անկախ պետություն, թե միացած լինել ՀՀ-ին»,- ասել է նախագահը:

«Որևէ մեկի համար հիմա կասկած չկա` եթե ինչ-որ մի չար կատակով Ղարաբաղը գոնե մեկ օր հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա: Այնպես որ ամենակարևորն այն է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից: Մենք կողմնակից ենք նրան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը որոշի իր վերջնական կարգավիճակը` այնպես, ինչպես ամբողջ աշխարհում տեղի է ունենում: Եթե այդ իրավունքը հարգելի չլիներ, եթե այդ իրավունքն ամենահիմնական իրավունքներից մեկը չլիներ, այսօր երևի ՄԱԿ-ը բաղկացած կլիներ 50, 60, 70 երկրներից, և տասնամյակների ընթացքում անկախացվող երկրները ՄԱԿ-ի անդամ չէին դառնա: Նույն Ադրբեջանն այսօր անկախ երկիր չէր լինի, նույն Հայաստանն այսօր անկախ երկիր չէր լինի, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանն անկախացան Սովետական միության փլուզման հետևանքով նաև»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` հենց սա է ամենահիմնական խնդիրը, որը Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հասկանա. «այդ մարդկանց որևէ կերպ հնարավոր չէ պահել Ադրբեջանի կազմում»:

«Որոշիչը հետևյալ փաստն է. Լեռնային Ղարաբաղում հազարամյակներով ապրել են հայեր, և երբեք Ղարաբաղն Ադրբեջանի մաս չի եղել: Կուսակցական մարմնի` Կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի որոշմամբ Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին, չունենալով Ադրբեջանի հետ որևէ ընդհանրություն»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Նա համեմատական է անցկացրել նաև Նախիջևանի իրավիճակի հետ` հիշեցնելով, որ Ադրբեջանին միացումից հետո Նախիջևանում մեկ հայ չի մնացել, ամբողջովին հայաթափվել է, իսկ հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջովին ոչնչացվել է: «Մի քանի տարի առաջ մի քանի հազար խաչքարեր փշրվեցին, ջարդվեցին բոլորի աչքի առաջ, և ոչ մեկը, այդ թվում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն չկարողացավ այդ հանցագործությունը կանխել: Լեռնային Ղարաբաղում սկսած 1921թ-ից այդ մտքի հետ մարդիկ ուղղակի չեն համակերպվել»,- նկատել է Հայաստանի նախագահը:

Նրա խոսքով` նույնիսկ եթե հիմա ամբողջ աշխարհը միավորվի և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը համոզի, որ պետք է ապրել Ադրբեջանի կազմում, դա անհնարին կլինի, նրանք չեն համաձայնի: «Խոսքս ուժի մասին չէ, որովհետև ցանկացած գերտերություն կամ միջազգային կառույց կարող է ուժով այս խնդիրը լուծել: Ասելս հետևյալն է` կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, կարելի է ցանկացած բռնություն կիրառել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում` անհնար է»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա