Սպորտ

Պեպեն ճանաչվել է եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Պեպեն ճանաչվել է եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիա-Ֆրանսիա եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել պորտուգալացի պաշտպան Պեպեն: Մադրիդի «Ռեալ»-ի խաղացողը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Պորտուգալիայի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչի լրացուցիչ ժամանակում կարողացել է հաղթել Ֆրանսիային 1-0 հաշվով : Այս հաղթանակով «Եվրոպական բրազիլացիներն» առաջին անգամ պատմության մեջ դարձել են Եվրոպայի չեմպիոններ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում