Կրծքում տաքացրած օձի` «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար Թուրքիան աջակիցներ է փնտրում. թուրքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրծքում տաքացրած օձի` «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար Թուրքիան աջակիցներ է փնտրում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: «Թուրքիան իր իսկ վարած քաղաքականության հետևանքով հայտնվել է ծանր վիճակում, դրանով են պայմանավորված Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: Թուրքիան ժամանակին համագործակցում էր «Իսլամական պետության» հետ` պայքարելով քրդերի դեմ, բայց վերջին շրջանում, սկսել է համագործակել «Ջաբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ: «Իսլամական պետության» պատասխանը չուշացավ, և ահա Թուրքիան ներկայում փնտրում է աջակիցներ սեփական կրծքում տաքացրած ու իրեն խայթած օձի դեմ պայքարելու համար»,-ասաց Անուշ Հովհաննիսյանը` դրանով պայմանավորելով Թուրքիայի` ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցության մասին հայտարարությունները:

Անուշ Հովհաննիսյանը նկատեց, որ թեպետ Թուրքիան խոսում է ահաբեկչության դեմ պայքարի մասին, ու աջակիցներ է փնտրում «Իսլամական պետության» դեմ պայքարի գործում, բայց դա բոլորովին չի նշանակում, որ այն կդադարի աջակցել իր ուզած ահաբեկիչներին:

Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն տեղեկատվությանը, որ Թուրքիան պատրաստ է «Ինջիրլիք» ավիաբազան տրամադրել Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում, որը հետագայում հերքվեց, Անուշ Հովհաննիսյանը նշեց, որ Թուրքիան չէր կարող առանց ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ համաձայնության նման հայտարարություն անել:

«Այդ տարածքը Թուրքիայինն է, բայց այն վարձակալել են ՆԱՏՕ-ի գործընկերները, հետևաբար Չավուշօղլուն իրավասու չէ առանց ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համաձայնեցման նման բան հայտարարել: Դրանից բացի, ռուսների տնօրինության տակ է Սիրիայի Հմեյմիմ օդանավակայանը և լրացուցիչ օդանավակայանի օգտագործման անհրաժեշտության մասին հայտարարություն չի եղել»,-հավելեց Անուշ Հովհաննիսյանը:

Հաղորդվել էր այն մասին, թե Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազան։ Ռուսական կողմն էլ դա բարեկամական քայլ էր համարել: Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հերքեց Թուրքիայի ԱԳ նախարարը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում