Վրացագետն ընդգծում է հայկական համայնքի հակվածությունը սատարելու գործող իշխանությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին վիրահայերը հիմնականում սատարելու են գործող իշխանությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հուլիսի 4-ի ասուլիսում նման տեսակետ հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:«Վրաստանի հայ համայնքն ավելի քան 50 տոկոսով սատարելու է «Վրացական երազանք» կուսակցությանը, քանի որ, ի տարբերություն նախկին իշխանությունների, այս իշխանությունները չեն օգտագործում ռեպրեսիվ գործողություններ հայ համայնքի նկատմամբ: Իհարկե, որոշակի խնդիրներ գործող իշխանությունները ունեն, բայց դա հիմնականում կապված է արտաքին գործոնի հետ՝ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների, ռուսական ռուբլու արժեզրկման, որոնք բացասական ազդեցություն թողեցին Վրաստանի տնտեսության վրա»,- նշեց վրացագետը: Նրա խոսքով՝ այս ընտրությանն Ախալքալաքը և Նինոծմինդան միանալու են և կազմելու են մեկ ընտրաշրջան, որտեղ մեծամասնական ընտրակարգով հիմնական պայքարը ընթանալու է հայ թեկնածուների միջև:

«Տեսականորեն այնտեղից ընտրվելու է մեկ հայ պատգամավոր: Համամասնական կարգով հայերը ընդգրկված են լինելու «Վրացական երազանք», «Միացյալ Ազգային շարժում», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ընտրացուցակներում, որտեղ նույնպես խորհրդարան մտնելու հնարավորությունը մեծ է»,- ասաց վրացագետը:

Ջոնի Մելիքյանը նշեց, որ Վրաստանի այս տարվա խորհրդարանական ընտրությունները անցնելու են հետաքրքիր պայքարում: «Այս պահի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ են ներկայացրել մոտ 50 կուսակցություններ: Այս ընտրությունները հետաքրքիր պայքարում է անցնելու, քանի որ վերջին հարցումները ցույց են տալիս, որ երկրում հիմնական ուժ կազմող կուսակցությունների սատարողների թիվը բավականին ցածր է, իսկ հարցվածների 30-40 տոկոսը ընդհանրապես չեն կողմնորոշվել, թե ում են ընտրելու: Դա հնարավորություն է տալիս, որպեսզի պայքարի մեջ մտնեն ավելի թույլ կուսակցություններ, որոնք նույնպես կարող են ունենալ իրենց մանդատները խորհրդարանում»,- նշեց վրացագետը:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 8-ին:

Հայերեն

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը