Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է ստանալ 12,5 միլիոն եվրո աշխատավարձ

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է ստանալ 12,5  միլիոն եվրո աշխատավարձ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեև Դորտմունդի «Բորուսիա»-ն հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ», այնուամենայնիվ, անգլիական ակումբը դեռ լռում է տեղափոխության մասին: Հայաստանի ազգային հավաքականանի առաջատարը ցանկանում է նոր ակումբում ստանալ տարեկան 12,5 միլիոն եվրո: «Յունայթեդ»-ը Մխիթարյանին պատրաստ է վճարել 8 միլիոն եվրո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է գերմանական «Bild»-ը:

Սպասվում է, որ անգլիական ակումբը Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի մասին պաշտոնական հայտարարություն կանի այս շաբաթվա ընթացքում:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում