Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումն էական ազդեցություն չի թողնի ԼՂ խնդրի վրա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան, ներքին և արտաքին խնդիրներով պայմանավորված, հայտնվել է ծանր վիճակում: Արդյունքում, Անկարան ոչ միայն չի կարողանում հասնել իր նպատակին, այլև ստեղծված իրավիճակով պայմանավորված` թուլանում են այդ երկրի դիրքերը: Եվ պատահական չէ, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորման միաժամանակյա գործընթաց սկսեց ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իսրայելի հետ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ներողության շեշտադրմամբ Ռուսաստանին ուղղված նամակը միայն Էրդողանի քայլը չէր, դա դիվանագիտական խողովակներով քննարկվել է ռուսների հետ: Այսինքն` ռուսները նույնպես ցանկություն ունեն Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները: Պատահական չեմ համարում նախորդ տարվա վերջին Ռուսաստանի «Խնայբանկ»-ի կառավարիչ Գերման Գրեֆի հայտարարությունն այն մասին, որ 2016 թվականին Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորվեն: Դա պատահական հայտարարություն չէր»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Երկու երկրների հարաբերությունների կարգավորման առաջին քայլն արված է, բայց թուրքագետը նկատեց, որ այստեղ շատ կարևոր է երկու առաջնորդների դեմքը պահպանելը, որովհետև երկուսն էլ հանդես եկան շատ սուր հայտարարություններով: Ի՞նչ է ենթադրում երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը. ըստ Ռուբեն Սաֆրաստյանի`դա կապված է տնտեսական գործընթացների հետ:

«Առաջին հերթին երկուսն էլ շահագրգռված են տնտեսական առումով համագործակցության հարցում, որովհետև թե Թուրքիան, թե Ռուսաստանը, ստեղծված իրավիճակով պայմանավորված, վնաս են կրում: Ասեմ, որ չնայած տնտեսական առումով երկու երկրները շահագրգռված են համագործակցել, միևնույն է, կարծում եմ, որ աշխարհառազմավարական առումով մնում են հակառակորդներ: Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը չեն համընկնում թե Հարավային Կովկասում, թե Սիրիայում»,-ասաց թուրքագետը:

Ի՞նչ ազդեցություն կթողնի երկու երկրների հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան խնդրի վրա: Ըստ թուրքագետի` նախորդ փորձը հաշվի առնելով, էական ազդեցություն չի թողնի:

«Երբ ռուս-թուրքական հարաբերությունները բավական լավ վիճակում էին, դա առանձնապես չէր անդրադառնում Արցախի հիմնահարցում ՌԴ-ի քաղաքականության վրա: Եթե հարաբերությունների կարգավորումը սկսվի, դա առանձնապես սկզբունքային ազդեցություն չի ունենա Արցախի հարցում Ռուսաստանի դիրքորոշման վրա: Երկու երկրներն աշխարհառազմավարական առումով մրցակիցներ են, նրանց շահերը չեն համընկնում»,-հավելեց թուրքագետը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում