Հռոմի պապի այցը ապացուցեց աշխարհին, որ արդարությունն ու ճշմարտությունը վեր են քաղաքական շահերից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի պապը, ևս մեկ անգամ արտասանելով «ցեղասպանություն» եզրույթը, հստակ ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ արդարությունը, ճշմարտությունը պետք է վեր լինեն բոլոր տեսակի քաղաքական շահերից: Այսպիսի կարծիք հայտնեց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցի մասին:

«Հռոմի պապը ոչ միայն խոսում էր բարության, համեստության, ներողամտության, քաղաքակրթության մասին, այլև իր սեփական օրինակով ցույց էր տալիս, թե ինչպիսին պետք է լինի այդ արժեքների կրողը: Սեփական օրինակից լավ դաս չի կարող լինել: Մենք պետք է հասկանանք, որ արագ փոփոխություններ չեն լինում, բայց երբեք ուշ չէ դրական փոփոխությունների համար: Պապի գլխավոր ուղերձը մեր արժեքներին տեր կանգնելն է: Հռոմի պապը մեր երկրից սեր տարավ, իսկ Հայաստանը լիքն է այդ էներգետիկայով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բաբայանը:

Կիսելով Ռուբեն Բաբայանի կարծիքը՝ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Պապն իր սեփական օրինակով շատ կարևոր հարցեր բարձրացրեց և ուղերձներ հղեց: «Մենք պետք է չմոռանանք, որ Հռոմի պապը նաև պետության ղեկավար է, և որպես պետության ղեկավար նրա այցը որոշակի առաքելություն ունի: Ես կարծում եմ, որ նրա այցը կարող է որոշ աշխարհաքաղաքական լուծումներ տալ»,-ասաց Մարտիրոսյանը:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Պապի այցելության ընթացքում աշխարհի լրատվամիջոցների ուշադրությունը Հայաստանի վրա էր սևեռված, և դա ևս մեկ հնարավորություն էր աշխահին մեր մշակույթին և պատմությանը ծանոթացնելու համար:

«Մենք քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին ժողովուրդն ենք, և սա հաշվի առնելով՝ Հռոմի նապը իր այցը կոչեց ուխտագնացություն: Ես կարծում եմ, որ նրա կողմից «ուխտագնացություն» բառի օգտագործումը շատ կարևոր էր, սա դառնալու է ավանդույթ, և մարդիկ ուխտագնացության են գալու հնագույն պատմությամբ, հարուստ մշակույթով երկիր: Հռոմի պապն ապացուցեց, որ ծանոթ է Հայաստանի մշակույթին, հայ մարդուն»,-ասաց Միլիտոնյանը:

Միլիտոնյանը նաև հավելեց, որ Հռոմի պապի ուղերձներն ուղղված են համայն մարդկությանը: Հռոմի պապը աշխարհում խաղաղության, արդարության կրողն է, և դրա վկայությունը հայ-թուրքական սահմանին նրա արձակած աղավնիներն էին:

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին