Բակո Սահակյանը Զարեհ Սինանյանի եւ Էնթոնի Պորտանտինոյի հետ քննարկել է Կալիֆորնիա-Արցախ հարաբերությունների հարցեր
1 րոպեի ընթերցում
![Բակո Սահակյանը Զարեհ Սինանյանի եւ Էնթոնի Պորտանտինոյի հետ քննարկել է Կալիֆորնիա-Արցախ հարաբերությունների հարցեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/06/852431.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին եւ Կալիֆորնիայի հասարակական-քաղաքական գործիչ Էնթոնի Պորտանտինոյին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Կալիֆորնիա-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման այցելություններն ու հանդիպումները՝ դրանք համարելով երկկողմ կապերի զարգացման եւ համատեղ ծրագրերի հաջող իրականացման արդյունավետ միջոց: