Կարծիքներ

Տարածաշրջանի երկրները պետք է ուժերը կենտրոնացնեն Թուրքիայի ազդեցությունը նվազեցնելու համար. Վաղարշակ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

Տարածաշրջանի երկրները պետք է ուժերը կենտրոնացնեն Թուրքիայի ազդեցությունը նվազեցնելու համար. Վաղարշակ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ տարածաշրջանում կայունության ապահովումը անմիջականորեն կախված է Ռուսաստանից:

«Պատմականորեն տարածաշրջանը միշտ հանգիստ է եղել այն ժամանակ, երբ այնտեղ էր ռուսական կայսրությունը կամ օրինակ Խորհրդային միությունը: Հենց Ռուսաստանը հեռացավ կամ ԽՍՀՄ փլուզվեց, դա հանգեցրեց այս վիճակին: Ես կասկածում եմ, որ եթե այսպես շարունակվի, մոտակա ժամանակներում այստեղ կտիրի խաղաղություն, նման հեռանկարներ չկան: Միակ հեռանկարը միասնական ինչ-որ կառույցի առկայությունն է, որում կընդգրկվեին տարածաշրջանի երկրները, սակայն այսօր ես դա քիչ հավանական են համարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարարը:

Նրա խոսքով՝ այժմ տարածաշրջանի երկրները պետք է միասնական ուժերը կենտրոնացնեն Թուրքիայի ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ:

«Եթե Թուրքիան տարածաշրջանում է, այստեղ երբեք խաղաղություն չի լինի: Այն ոչ միայն տարածաշրջանի, այլեւ Մերձավոր Արեւելքի համար «երկիր-տերմինատոր է»՝ չտալով ոչինչ տնտեսության եւ մշակույթի ոլորտներում, սակայն բերելով այս պետությունները քայքայման: Սա թերեւս որպես աշխարհաքաղաքական գլխավոր խնդիր եմ տեսնում: Բոլոր պետությունները, որոնք հասկանում են սա, այս հարցում պետք է գործեն միասնական կերպով: Սա բարդ հարց է, սակայն ըստ իս՝ սա է ճիշտ ճանապարհը»,-ընդգծեց Վաղարշակ Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում