Կարծիքներ

Մեծ Բրիտանիան անգլիական մեկուսացման դասական օրինակ է ցույց տալիս. քաղաքագետ

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան անգլիական մեկուսացման դասական օրինակ է ցույց տալիս. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ ՄԵծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս գալով, վերականգնում է քաղաքական մեկուսացման իր ավանդույթը:

«Պատմության ընթացքում Մեծ Բրիտանիան միշտ հեռու է կանգնել Եվրոպայից: Եվ երբ այնտեղ բախվել են տարբեր ուժեր, նա սպասել է և միայն վերջին պահին հասել՝ օգնելով թույլին»,-«Արմեպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետը: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի այդ քայլից հետո Գերմանիան դառնում է Եվրոպայի կարևորագույն նշանակություն ունեցող պետություն:

Լևոն Շիրինյանը անրադարձավ նաև Հռոմի պապի այցին՝ նշելով, որ նրա այցը քրիստոնեական հավատքի յուրօրինակ վերածնունդ է:

«Հռոմի պապը ոչ միայն բարոյական կերպարով է շատ հզոր, այլև տեսականորեն պատրաստված մարդ է: Նրա այցը Հայաստան մեծ նշանակություն ունի, որը ոչ ոք չպետք է թերագնահատի: Մենք պետք է այս այցի տերը լինենք, միայն այդ դեպքում այցի արդյունքները կկարողանանք տեսնել»,- եզրափակեց քաղաքագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում