Երգչուհի Հասմիկ Պապյանն ու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հանդիպել են Հռոմի պապին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն ու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հանդիպել ու զրուցել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել երգչուհին ու տեղադրել լուսանկար: «Աննկարագրելի զգացողություն է, երբ հայրենի հողի վրա ոտք դնելուց երեք ժամ հետո արժանանում ես այսօրինակ երջանկության: Աղոթքներդ առ Աստված, ի խաղաղություն և բարօրություն իմ տառապած ժողովրդի, մեծ մարդ և իրական քրիստոնյա»,-գրել է Հասմիկ Պապյանը:

Հունիսի 24-ին եռօրյա այցով Հայաստան ժամանած Հռոմի պապը հունիսի 25-ի առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանից ինքնաթիռով մեկնել է Գյումրու Վարդանանց հրապարակում Սուրբ պատարագ մատուցելու: Ավելի ուշ նախատեսվում է Հռոմի պապի հանդիպումը Սբ. Տիրամայր Հայաստանի կուսանոցում, համայն կաթոլիկների առաջնորդը կայցելի Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճար, Պապը կլինի նաև Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցում:

Հայաստան ժամանելիս Սրբազան Քահանայապետին «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Պապի Բարիգալստյան` Հրաշափառի արարողությունը: Սրբազան Քահանայապետը եղել է նախագահի նստավայրում, որտեղ առանձնազրույց է ունեցել ՀՀ նախագահի հետ, որից հետո ՀՀ նախագահը և Պապը հանդես են եկել հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին:Հունիսի 25-ին Սրբազան Քահանայապետն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հունիսի 25-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա այցի ամենակարևոր և հանրության համար ամենաբաց միջոցառումը: Կլինի խաղաղության աղոթք, որին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան Քահանայապետի այցին Հայաստան: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան Քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, ինչից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` Հռոմ վերադառնալու համար:

Հայերեն English Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը