ՀՀ Նախագահը շնորհակալ է Հռոմի պապին հինավուրց հայկական հողին օրհնություն բերելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարիների ընթացքում հայ ժողովրդի համար պատմական իրադարձություններ են տեղի ունեցել: Նախագահական նստավայրում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք շնորհակալ ենք մեր հինավուրց հողին և բազմաչարչար ժողովրդին օրհնություն բերելու համար: Մենք շատ ուրախ ենք, որ հաջորդ տարի նշելու ենք Հայաստան-Վատիկան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և հաստատելու ենք, որ այս ընթացքում մեզ համար պատմական իրադարձություններ են եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ Նախագահը:

Նախագահ Սարգսյանը հավելեց, որ իսկապես մեծ պատմական իրադարձություններ են եղել Հովհաննես Պողոս պապի այցելությունը Հայաստան, Գրիգոր Լուսավորչի արձանի տեղադրումը Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված և Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցված պատարագը: «Մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետի կոչում շնորհելը»,- նշեց Նախագահը:

Հունիսի 24-ին եռօրյա այցով Հայաստան ժամանեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Սրբազան քահանայապետին «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում դիմավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Պապի բարիգալստյան հրաշափառի արարողությունը:

Հունիսի 25-ին Սրբազան քահանայապետը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում նույն օրը տեղի կունենա պատարագ: Գյումրիում նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ, որոնց ավարտին Սրբազան քահանայապետը կվերադառնա Երևան և Հանրապետության հրապարակում տեղի կունենա այցի ամենակարևոր և հանրության համար ամենաբաց միջոցառումը: Կլինի խաղաղության աղոթք, որին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան քահանայապետի այցին Հայաստան: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` Հռոմ վերադառնալու համար:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան