Հռոմի պապն Աստծո պարգևն է համարում Հայաստանում լինելը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բարիգալստյան Հրաշափառի արարողության ժամանակ դիմել է հայ ժողովրդին, Հայ առաքելական եկեղեցուն և հավաքված հավատացյալներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սրբազան քահանայապետն ընդգծել է, որ հուզմունքով ոտք է դրել հայ ժողովրդի պատմության վկայի, նրա հոգեկանության լուսաշող կենտրոնի, այս սրբազան վայրի շեմին: «Աստծո թանկագին պարգևն եմ համարում, որ կարողացա մոտենալ սուրբ սեղանին, որից Քրիստոսի լույսը սփռվեց Հայաստանում: Ողջունում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին՝ շնորհակալություն հայտնելով Սուրբ Էջմիածին այցելելու հաճելի հրավերի համար, Հայ Առաքելական Եկեղեցու Արքեպիսկոպոսներին եւ Եպիսկոպոսներին, և շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ սրտագին եւ ցնծալի ընդունելության համար, որ ինձ պարգեւեցիք: Շնորհակալություն, Ձերդ Սրբություն, ինձ՝ ձեր տանը հյուրընկալելու համար. սիրո այս նշանը բառերից շատ ավելի պերճախոս կերպով արտահայտում է, թե ինչ է նշանակում ընկերությունն ու եղբայրական սերը: Այս հանդիսավոր առիթով Տիրոջ գոհությունն եմ մատուցում ձեր երկրում վարած հավատի լույսի համար: Հավատ, որ Հայաստան աշխարհին տվեց իր ուրույն ինքնությունը և նրան Քրիստոսի պատգամաբերը կարգեց ազգերի մոտ: Քրիստոս է ձեր փառքը, ձեր լույսը, արեգակը, որ ձեզ լուսավորեց եւ նոր կյանք պարգեւեց, որ ձեզ ուղեկցեց եւ սատարեց հատկապես մեծագույն փորձությունների պահերին»,- նշեց Հռոմի պապը:

Նա հավելեց, որ խոնարհվում է Տիրոջ ողորմության առաջ, որ կամեցավ Հայաստանը լիներ առաջին Ազգը, որ 301 թվականից ընդունել է քրիստոնեությունը որպես իր կրոն, այնպիսի ժամանակաշրջանում, երբ հռոմեական կայսրության մեջ դեռ բորբոքվում էին հալածանքները: «Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ՝ որ կարելի է հագնել կամ հանել, պարագաների կամ առիթների համաձայն, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն, գերազանց պարգեւ՝ ուրախությամբ ընդունելի և ժրաջանությամբ եւ ուժով պահպանելի: Ինչպես գրեց սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդը, «հայ հասարակության մկրտությամբ ծնունդ է առնում ժողովրդի նոր ինքնություն, որ հայ լինելու անբաժանելի եւ բաղկացուցիչ մաս է դառնալու: Այդ պահից այլեւս անհնար է մտածել, որ տվյալ ինքնության բաղադրիչների շարքին տեղ չգտնի Քրիստոսի հավատը, որպես էական բաղկացուցիչ»: Տերը թող օրհնի ձեզ՝ հավատի այս լուսավոր վկայության համար, որ օրինակելի կերպով ապացուցում է առավել քան հազար 7 հարյուր տարի առաջ ընդունած մկրտության հզոր արդյունավետությունն ու բեղունությունը, մարտիրոսության պերճախոս եւ սուրբ նշանով, որ ձեր ժողովրդի պատմության կայուն մասնիկն է դարձել»,- եզրափակեց Սրբազան քահանայապետը:

Հայերեն العربية English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան