Արցախ

Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին ժամանել է Արցախ։Հանրապետության հարավային թեւում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ եւ քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում