Հասարակական

Հռոմի պապի Հայաստան այցի բոլոր միջոցառումները կհեռարձակվեն ուղիղ եթերում

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապի Հայաստան այցի բոլոր միջոցառումները կհեռարձակվեն ուղիղ եթերում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան լուսաբանելու համար հավատարմագրվել է 600-ից ավելի լրատվամիջոց: ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Այդ լրատվամիջոցների կեսը հայաստանյան լրատվամիջոցներն են, կեսը՝ միջազգային: Հանրապետության այն վայրերում, որտեղ նախատեսված են միջոցառումներ, ստեղծված են բոլոր պայմանները՝ լրատվամիջոցների արդյունավետ աշխատանքի համար: Ստեղծված են մամուլի կենտրոններ, որպեսզի բոլորը հնարավորություն ստանան ունենալ լիարժեք տեղեկատվություն և կարողանան արդյունավետ լուսաբանել Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը հավելեց, որ բոլոր միջոցառումներն ուղիղ եթերում կհեռարձակվեն հայաստանյան հեռուստաալիքներով: Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին 6 լեզուներով տրամադրվել են բոլոր միջոցառումները մեկնաբանող տեքստերը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանում կլինի հունիսի 24-26-ը: Նրա այցի կարգախոսն է՝«Այցառաջին քրիստոնյաերկիր»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում