Թուրքիան աշխարհաքաղաքական լուրջ պարտության առջև է կանգնած. Սաֆրաստյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի համար Հարավային Կովկասի տարածաշրջանն այնքան լուրջ նշանակություն չունի, որքան Սիրիան: Հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի պատասխանը Հարավային Կովկասում ազդեցությունը մեծացնելու Ռուսաստանի փորձերին: «Թուրքիան այս պահին լուրջ աշխարհաքաղաքական պարտության հնարավորության առջև է կանգնած: Դրա համար Թուրքիան ինչ-որ տեղ նաև դրդեց Ադրբեջանին գնալ ապրիլյան ագրեսիային: Բայց հիմա, ես չեմ կարծում, որ թուրքական դիվանագիտությունը շատ մեծ ջանքեր կգործադրի Ռուսաստանի այս շատ փոքր դիվանագիտական հաջողության դեմ որևէ քայլեր ձեռնարկել: Մյուս կողմից էլ չպետք է մոռանանք, որ Ադրբեջանն իր ագրեսիվ պահվածքով միշտ էլ զգացել է Թուրքիայի օժանդակությունը: Այս առումով, եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի նոր ագրեսիա, նոր պատերազմ սանձազերծել, ես համոզված եմ, որ Թուրքիայից կստանա մեծ օժանդակություն և կխրախուսվի դրա համար, բայց նախաձեռնությունը կգա դրանից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սաֆրաստյանը:

Անդրադարձ կատարելով Սիրիայում ծավալվող իրադարձություններին՝ բանախոսը նշեց, որ այնտեղ ամեն ինչ գնալով ավելի է խճճվում: Նրա խոսքով՝ Սիրիայում գնալով ավելանում է ռուս-ամերիկյան բախման հնարավորությունը: «Պատահական չեն վերջին երկու հայտարարությունները երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի կողմից, որ մեկը մյուսի նկատմամբ համբերությունը սպառվում է: Այս պայմաններում Թուրքիան կորցնում է իր դիրքերը, քանի որ անցյալ տարվա ընթացքում վատթարացրել է իր հարաբերությունները «Իսլամական պետության» հետ ու արդեն հասցրել է մի քանի հարված ստանալ իր տարածքում ահաբեկչական գործողությունների տեսքով: Այսինքն, Թուրքիան կորցրեց տարիների ընթացքում «Իսլամական պետությանն» աջակցություն ցույց տալու արդյունքները»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ դրանից հետո Թուրքիան փորձել է լավ հարաբերություններ հաստատել Սիրիայում գործող «Ջաբհատ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման հետ, սակայն Ռուսաստանի աջակցությամբ Սիրիայի իշխանություններն ավելի են ուժեղացրել այդ խմբավորման դեմ հարվածները: «Այս առումով Թուրքիան չի կարողանում այդ խմբավորմանն այնքան ուժեղացնել, որպեսզի կարողանա լուծել իր խնդիրները: Մյուս կողմից, կորցնելով Սիրիայում իր հենարանը՝ «Իսլամական պետությունը», Թուրքիան թուլացրել է նաև իր դիվանագիտական և ճնշում գործադրելու հնարավորությունները: Թուրքիայի հետ հիմա ավելի քիչ են հաշվի նստում Սիրիայի ընդդիմադիր ուժերը: Այնպես որ Թուրքիան, կարծես, դուրս է մղվում Սիրիայում հիմնական խաղացողների թվից դիվանագիտական առումով: Այսինքն, այն տարիների աշխատանքը, որ տարավ Թուրքիան Սիրիայում իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար, ջուրն ընկավ»,- հավելեց արևելագետը:

Սաֆրաստյանը Թուրքիայի համար վտանգավոր է համարում նաև քրդական գործոնը՝ ընդգծելով, որ Սիրիայի հյուսիսում քրդերի կողմից ստեղծված ինքնավարությունը գնալով ավելի ամուր տեսք է ստանում: «Սա երկարաժամկետ գործոն է, և Թուրքիան ոչ մի կերպ չի կարող սրա վրա ազդել: Այսինքն, ինքը վերջիվերջո Սիրիայի տարածքում և իր սահմանի վրա ստացավ քրդական ինքնավարություն, ինչը չկար մինչև Թուրքիայի միջամտությունը Սիրիայի հակամարտությանը: Այսինքն, այն խնդիրները, որ Թուրքիան իր առաջ դրել էր, չլուծվեց, այլ փոխարենը ստացավ նոր խնդիրներ՝ ի դեմս փախստականների և քրդական ինքնավարության: Դրա համար, ես կարծում եմ, որ ամեն ինչ տանում է նրան, որ Թուրքիայի ղեկավարությունը նաև զինված ուժերի ճնշման ներքո ստիպված կլինի թուլացնել ակտիվությունը Սիրիայում»,- մանրամասնեց Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ արդեն Թուրքիան կարող է դիվանագիտական առումով մեծացնել ակտիվությունը Հարավային Կովկասում: Նրա խոսքով՝ Թուրքիան այնպիսի պետություն չէ, որ կարողանա իրեն թույլ տալ ակտիվ դիվանագիտություն մի քանի ուղղություններով:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում