Ուորլիքը մեծ հույսեր է կապում Սարգսյան-Ալիև հանդիպման հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կնպաստի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շրջանակային փաստաթղթի ստեղծման համար պայմանների առաջացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Սարգսյանի և Ալիևի` այսօր կայանալիք հանդիպումները կամրապնդեն վստահությունը, կարագացնեն վստահության մթնոլորտի ստեղծման ջանքերը և պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շրջանակային փաստաթղթի համար»,- նշել է Ուորլիքը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երկրորդ հանդիպումը կունենան ապրիլյան ռազմական գործողություններից հետո: Հանդիպմանը ներկա կլինի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով առանձնազրույցներ կունենա երկու երկրի նախագահների հետ:

Հայերեն English Русский