Բուժամբուլատորիայի տնօրենը Ձորավանքի տարածքում քարե ձեռակերտ կոթող է գտել

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Դպրաբակի բուժամբուլատորիայի տնօրեն, ընտանեկան բժիշկ, Ձորավանք գյուղի բնակիչ Այգեն Ինանցը Ձորավանք գյուղի տարածքում, Տավուշի մարզին սահմանակից հատվածում գտել է քարե ձեռակերտ կոթող, որն իր ոճով հիշեցնում է միջնադարյան Հայաստանի ճարտարապետական արվեստի գանձերից մեկը:

Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Այգեն Ինանցը, քարակոթողն ինքը նկատել է պատահաբար, դաշտում զբոսնելիս եւ տեղափոխել Գեղարքունիքի մարզի Ձորավանք գյուղում գտնվող իր տան բակ: «Կոթողի վրա պարզ նշմարվում է սրի պատկերը՝ կոթով եւ ծայրով: Մոտ 2 մետր բարձրության քարի երկու կողմում քանդակված են նախշեր, սրի բռնելու տեղում՝ խաղողի ողկույզներ: Սրի ծայամասում խաչի պատկեր է նկատվում: Հակառակ կողմից նայելիս կոթողը տպավորում է Խաչված Քրիստոսի մարմնով: Քարի վրա գիր չկա, բայց նրա վրա արված քանդակներն իրենց ձեւով շատ նման են Միջնադարյան Հայաստանում այս տարածքում պահպանված քարե ձեռակերտ կոթողների վրա արված պատկերներին, որոնք հանդիպում են ինչպես խաչքարերին, այնպես էլ՝ Հին Գետիկի վանքի ավերակներում պահպանված պատերին: Այս հուշարձան-կոթողը, հավանաբար, մի նշանավոր հուշարձանի բաղկացուցիչ մաս է, որն այլազգիների ձեռքով կարող էր քանդված ու տեղափոխված լինել մի այլ տեղ՝ հայկականության հետքերը կորցնելու նպատակով: Ծանոթ հոգեւորականի դիտարկմամբ՝ նորահայտ հուշարձանն իրենից խաչքար է ներկայացնում, որը Կենաց ծառ է խորհրդանշում»,-ներկայացրեց Այգեն Ինանցը: Նա որոշել է իր գտածո հուշարձանը տեղադրել իր տան մուտքի դիմաց՝ այն օծել տալով եկեղեցական կարգով, համագյուղացիների մասնակցությամբ:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն English Русский

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով