Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի այս տարվա դեկտեմբերին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երջանկահիշատակ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի այս տարվա դեկտեմբերի սկզբին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը` վկայակոչելով իր աղբյուրները:

Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի հեղինակած ֆիլմում հանրահայտ օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը կմարմնավորի սիրահարված ու միևնույն ժամանակ Առաջին աշխարհամարտի ճակատում հայտնված երիտասարդ Քրիսին, իսկ «Ոսկե գլոբուս»-ի հաղթող Օսկար Այզեքը կմարմնավորի նույն կնոջը սիրահարված, բայց հին աշխարհի ավանդույթներին բախվող Միքայելին:

«Խոստում» ֆիլմում նկարահանվում են նաև այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Ժան Ռենոն, Շորե Ագդաշլուն և Անժելա Սարաֆյանը:

Նկարահանումների ավարտին Survival Pictures կինոստուդիայի համաղեկավար և պրոդյուսեր Էրիկ Եսրաիլյանը Asbarez-ին գրած նամակում ասել է. «Քըրքորյանը հպարտ կլիներ, դա առանց այդ էլ ծանր աշխատանքն ավելի հատուկ է դարձնում»:

Հայերեն English Русский

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ