«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» կրկնապատկում է չվերթերը դեպի Երևան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» հուլիսի 15-ից սկսած շաբաթական 7 չվերթի փոխարեն կկատարի 14 չվերթ` Կիև-Երևան-Կիև ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից, այս ուղղությունը վերջին շրջանում սկսել է ավելի մասսայական դառնալ հիմնականում դեպի Եվրոպա թռչող ուղևորների համար: