Հասարակական

Ցեղասպանությունը ճանաչել նշանակում է այն ընդունել որպես համաշխարհային հանցագործություն. Ռուանդացի պատգամավոր

3 րոպեի ընթերցում

Ցեղասպանությունը ճանաչել նշանակում է այն ընդունել որպես համաշխարհային հանցագործություն. Ռուանդացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուանդայի խորհրդարանի պատգամավոր Մուսաբեյեզու Նարցիսը կարծում է, որ միջազգային հանրության կողմից յուրաքանչյուր ցեղասպանության ճանաչում արդեն նշանակում է երեւույթը ընդունել որպես համաշխարհային հանցագործություն:

«Երբ Ռուանդայում տեղի ունեցավ ցեղասպանություն, միջազգային հանրությունը կարող էր այն կանգնեցնել, սակայն դա չարեց, իսկ երբ միջազգային հանրությունն ընդունում է ցանկացած ցեղասպանություն, դա նշանակում է, որ նրանք այժմ մտածում են այլ կերպ, ոչ այնպես ինչպես նախկինում: Սա նշանակում է, որ այդ ցեղասպանությունը ոչ միայն այդ երկրինն ու ժողովրդինն է, այլեւ ամբողջ աշխարհինը, այսինքն` դա համաշխարհային հանցագործություն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց պատգամավորը:

Հունիսի 2–ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թթ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:

1994 թ. ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ փոքրամասնություն կազմող (Ռուանդայի ամբողջ բնակչության 14 տոկոսը) տուտսիների ցեղախմբին պատկանող մոտավորապես 500 000 -1000 000 տղամարդ, կին և երեխաներ են սպանվում: Կոտորածների զոհ են դառնում նաև այն հութու բնակիչները, որոնք համագործակցում էին տուտսիների հետ: Ցեղասպանությունը սկսվելուց հինգ օր անց UNAMIR-ի կազմում գործող բելգիացիները հետ են քաշում իրենց զորքերը և ճնշում գործադրում ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների վրա` հեռացնելու իրենց բոլոր խաղաղապահ ուժերին: Ապրիլի 21-ին անվտանգության խորհուրդը որոշում է ետ քաշել իր բոլոր ուժերին: Վստահ լինելով, որ միջազգային հանրությունը չի միջամտի, ցեղասպանության կազմակերպողները ընդլայնում և սաստկացնում են կոտորածները: Բանակն ու ոստիկանությունը նույնպես մասնակցում էին կոտորածներին: Կենտրոնական դեր ունեին Ինտերահամվե անունը կրող ջոկատները: Հասարակ քաղաքացիները լայն մասնակցություն ունեցան տուտսիների սպանություններին: Երբ ցեղասպանությունը սկսվեց, ՌՀՃ-ը վերսկսեց իր ռազմական գործողությունները կառավարության նկատմամբ: Հուլիսին ՌՀՃ-ը պարտության է մատնում ցեղասպանական կառավարությանը և հաստատում նոր կառավարություն: Պարտված կառավարությունը և բանակը, վախենալով իրենց կատարած հանցանքների համար հատուցումից, կազմակերպում են երկու միլիոն հութուների արտահոսք հարևան երկրներ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում