Թուրքիան գնում է մեկուսացման. թուրքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այդ երկիրը գնում է մեկուսացման: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

«Այն հեռանկարները, որոնց իրականացման համար Թուրքիայի իշխանությունները պլաններ էին գծում, ձախողվեցին: Այսօր Թուրքիայի իշխանությունների անհեռատես քաղաքականությունը հանգեցրել է այնպիսի մի իրավիճակի, երբ Թուրքիան հայտնվում է միջազգային մեկուսացման մեջ: Դա նաև երկրին անվտանգության լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնեցնում»,-ասաց Լևոն Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան ունի չափազանց լուրջ խնդիրներ թե´ ներքաղաքական, թե´ արտաքին քաղաքական դաշտում: Արտաքին քաղաքականության դաշտում վտանգավոր է դառնում Ռուսաստանի հետ հարաբերությունները լարելը: Մյուս կողմից էլ երևում է, որ հիմա էլ Անկարան հարաբերությունների լարման գործընթացը տեղափոխում է դեպի թուրք-գերմանական հարաբերություններ:

«Դա կանդրադառնա ընդհանուր ԵՄ հարաբերության վրա, մյուս կողմից էլ տեսնում ենք, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերություններն անվստահության մթոլորտում են գտնվում: Այսինքն, արտաքին քաղաքական իր կարևորագույն գործընկերների հետ Թուրքիան ունի լուրջ խնդիրներ: Սա Թուրքիայի համար լուրջ մարտահրավերներ է առաջացնում»,-ասաց Լևոն Հովսեփյանը` ընդգծելով, որ լուրջ խնդիրներ կան ներքաղաքական դաշտում: Ըստ թուրքագետի՝ լարված իրավիճակը երկրի ներսում և ահաբեկչական գործողություններն առաջիկայում կշարունակվեն: Լևոն Հովսեփյանը նշեց, որ հենց Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով է երկիրը հայտնվել այսպիսի իրավիճակում:

Հայերեն

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին