Վարկանիշավորումը միջազգային ներդրողների համար առավել վստահելի կդարձնի հայկական շուկան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հասել այն մակարդակին, որ կազմակերպությունների համար անհրաժեշտ է դառնում միջազգային վարկանիշավորում ունենալ: «Մեր շուկաները սկսում են բացվել միջազգային շուկաների, ներդրողների համար և, ինչպես հասկանում եք, ոչ մի միջազգային ներդրող չի իրականացնելու ինքնուրույն ռեյտինգավորում կամ գնահատում, և այստեղ անհրաժեշտություն է առաջանում անկախ, միջազգային փորձ ունեցող, չկաշկանդված, անկողմնակալ ռեյտինգային կազմակերպության կողմից դրա անցկացումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Fitch Ratings» վարկանիշավորող կազմակերպության համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Նրա խոսքով` վարկանիշավորումը ոչ աուդիտ է, ոչ էլ ստուգում, դա հիմնականում ուղղված է ներդրողներին և նպատակ ունի ապահովել վստահության մակարդակ, որ տվյալ ընկերության համար տրված վարկանիշը արտացոլում է իրավիճակը, որում գտնվում է այն: Կոնստանտին Սարոյանն անհրաժեշտ համարեց, որ հայկական ընկերություններն օգտվեն «Fitch»-ի ծառայություններից, քանի որ դա ներդրողներին ասում է տվյալ ընկերության` որոշակի չափանիշների համապատասպանելու մասին:

Անդրադառնալով միջազգային կապիտալից օգտվելու միտումներին` Սարոյանը նկատեց, որ ներկայում զարգացող երկրներից որոշակի ներդրումների արտահոսք է առկա դեպի զարգացած երկրներ, մասնավորապես, ԱՄՆ:

«Fitch Ratings»-ի` Հայաստանին տրվող վարկանիշը կհրապարակվի ընթացիկ տարվա հուլիսի 22-ին: Ներկայում Հայաստանը կայուն կանխատեսմամբ` «B+» վարկանիշ ունի: Հայաստանի բանկերից «Fitch»-ի ծառայություններից օգտվում են Ամերիաբանկն ու Արդշինբանկը:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը