35 ուսանող և 60 դասախոս ձեռք են բերել ժամանակակից գիտելիքներ IBM-ի Ակադեմիական ծրագրի շրջանակներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալասարանում կայացել է IBM Ակադեմիական նախաձեռնության շրջանակում առաջին անգամ Հայաստանում իրականացված համալսարանական դասընթացների ավարտական միջոցառումը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, 200 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների արդյունքում ավելի քան 35 ուսանողներ և 60 դասախոսներ ձեռք են բերել ժամանակակից գիտելիքներ մի շարք ուղղություններով: Մասնավորապես, տեղեկատվական անվտանգություն, ամպային տեխնոլոգիաներ և BlueMix միջավայրում ծրագրավորման հիմունքներ, մոբայլ ծրագրավորում ամպային միջավայրում, IBM Watson-ի անալիտիկ կիրառությունը, վիճակագրական տվյալների վերլուծություն, տվյալների վերլուծություն և կանխատեսումներ IBM SPSS ծրագրի միջոցով, ինտեգրված էլեկտրոնային մարքետինգի հիմունքներ, տեղեկատվական համակարգերի կառավարում, բիզնես գործընթացների կառավարում և ավտոմատացում:

Դասընթացն ավարտած ուսանողների մեծ մասն անցել է աշխատանքի, իսկ մի մասը՝ ձևավորել սկսնակ ընկերություններ: Մինչև այսօր, IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվել են ավելի քան 50 դասընթացներ և սեմինարներ՝ ներգրավելով ավելի քան 800 ուսանող և 100 դասախոս: IBM Ակադեմիական նախաձեռնության անդամ են դարձել ավելի քան 70 դասախոսներ ՀՀ տարբեր բուհերից:

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հիմնական նպատակն է զարգացնել ու հզորացնել ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների կրթական կարողությունները, ստեղծել բարենպաստ պայմաններ կայուն գործարար միջավայրի ձևավորման համար: Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը տեղակայվելու է ԵՊՀ-ի տարածքում, սակայն, ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երը և մասնավոր հատվածը կարող են ազատ օգտվել բոլոր ռեսուրսներից, այդ թվում` Ակադեմիական նախաձեռնության դասընթացներից, վիրտուալ գրադարանից, կենտրոնի ծրագրակազմից և սարքավորումներից, իսկ կենտրոնի անձնակազմը և IBM փորձագետները պատրաստ են աջակցելու ցանկացած հարցում: Կենտրոնի բացումը ակնկալավում է մոտակա ամիսների ընթացքում:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում