Թեոդոսիայի Այվազովսկու պատերասրահը նկարչի 200-ամյա հոբելյանին նվիրված ծրագիր Է պատրաստում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեոդոսիայի Հովհաննես Այվազովսկու պատերասրահն ունի ծովանկարչի գործերի՝ աշխարհում ամենախոշոր հավաքածուն. 416 կտավների մեծ մասն ունի 1 միլիոն եվրոյից ավելի ապահովագրական արժեք, սակայն պատկերասրահը ոչ մի առնչություն չունի մեծ նկարչի՝ Լոնդոնի Christie's աճուրդում վաճառքի հանված կտավների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը:

Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները խոստանում են դառնալ Լոնդոնում Christie's-ի «ռուսական» աճուրդի թոփ-լոտերը: Մասնավորապես, աճուրդի կհանվեն «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի տակ»՝ 200 – 300 հազար ֆունտ ստեռլինգ նախնական գնահատմամբ, եւ «Նավաբեկությունը», որը գնահատվել Է 100 – 150 հազար ֆունտ ստեռլինգ:

Պատկերասրահի տնօրենը պատմել Է, որ այժմ բոլոր մտադրություններն ու ջանքերը միտված են Հովհաննես Այվազովսկու առաջիկա 200-ամյա հոբելյանին, որը համաշխարհային հասարակայնությունը կնշի 2017 թվականի հուլիսի 29-ին:

Կարեւոր Է, որ հոբելյանի առթիվ պատկերասրահում ընթանա եւ ավարտվի վերականգնումը, քանի որ մինչ օրս գլխավոր ցուցասրահը գտնվում Է վթարային վիճակում, ասում Է Գայդուկը: Իսկ ինչ վերաբերում Է մշակութային միջոցառումներին՝ ապա, նրա խոսքով՝ այս ուղղությամբ առաջին քայլն Է դարձել «Այվազովսկի. Հաղթաերթի 200 տարին» հրատարակչական ծարագիրը:

Հաջորդ տարի լույս կտեսնի մեծ հոբելյանական ալբոմ, իսկ այս տարի պատկերասրահն ակտիվորեն պատրաստում Է ցուցահանդեսներ, այդ թվում արտագնա: Արդեն կայացել Է գործերի ցուցահանդեսն Իստրայում, որտեղ Այվազովսկու նկարները ներկայացվել են Նոր Երուսաղեմում:

«Հուլիսի սկզբին նկարչի աշխատանքները Թեոդոսիայից կուղարկվեն Տրետյակովյան պատկերասրահ, տարեվերջին մենք ցուցահանդեսը կուղարկենք Ռուսական թանգարան: Այժմ քննարկում ենք այն հարցը, որ Ռուսական թանգարանն Էլ Թեոդոսիա ուղարկի Այվազովսկու վրձնած իր մի քանի նկարներ: Այդ դեպքում մեր միջեւ նման հետաքրքրական փոխանակություն տեղի կունենա»,- նշել Է Տատյանա Գայդուկը:

Հայերեն Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս